Մամուլ

«Պետական ամբողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և էդ դիմադրությունը ես ջարդելու եմ». Փաշինյան

«Պետական ամբողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և էդ դիմադրությունը ես ջարդելու եմ»։ Այս մասին այսօր հրավիրված կառավարության նիստում ասեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց՝ կառավարությունը ինչ արդյունքներ արձանագրել է, տնտեսական բոլոր ցուցանիշները, հաջողությունները արվել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի է ու ի հեճուկս նախարարությունների։

Ըստ նրա՝ այսօր նորմալ աշխատելու ունակություն ունեցող պետական կառավարման համակարգ ուղղակի չունենք։ Ունենք մեծ նախարարություններ՝ լիքը պարապ մարդկանցով, որոնց միակ կարիքը հետևյալն է՝ ժամը երբ է լրանում, որ գնանք տուն, ասաց Փաշինյանը։ Ըստ նրա՝ պետական համակարգին այսօր «բրթում են», որ գնան խնդիրը լուծեն։

«Մեկ-մեկ նախարարություններից թղթեր ա գալիս, կարդում, ասում ես՝ էս ո՞ր դասարանի երեխա է գրել: Ինչի՞, որովհետև մեր դպրոցներում սովորացնում են բոլորովին ուրիշ բաներ, տաբուրետկի վրա կանգնացնում են, ասում՝ շատ հայրենասիրական արտասանի ու էդպես 10 անգամ, որ վարչապետը, նախագահը գան, իրանց մասին բանաստեղծություն արտասանես․․․

Ինչ գիտնականի մի տեղ դնում ես, պարզվում ա՝ դեսերտացիայի կեսը կեղծ ա ու վերջում էլ դու ես մեղավոր դուրս գալիս, ասում ա՝ բոլորինն էլ կեղծ ա, խի՞ եք իմ վրա կենտրոնացել․․․ Էս տարվա տնտեսական ցուցանիշներն ու ամեն ինչն արվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի:

Ինչ հաջողություն ունենք՝ 100 տոկոսով ի հեճուկս կառավարման պետական համակարգի է: Եկեք արձանագրենք, որ պետական ամբողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և էդ դիմադրությունը ես ջարդելու եմ»,- ասաց վարչապետը:

Կիսվել էջում