Սպորտ

Կեցցեն հայերը. բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանը հաղթեց Կուլվա Բուշիրին

Ռուսաստանցի բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանը հաղթեց տանզանիացի բռնցքամարտիկ Կուլվա Բուշիրին WBA Asia South չեմպիոնի տիտղոսը նվաճելու մարտում։ Մոսկվայում անցկացվող ՎՏԲ-Արենայում մրցավարների որոշումը միաձայն էր․ Այս մասին գրում է 5-tv.ru-ն։

Բռնցքամարտիկները տիտղոսի համար 10 ռաունդ պայքարեցին։ Էդգար Ղուկասյանը մարտի սկզբում շատ կտրուկ գրոհի անցավ, թեև հազվադեպ էր ճշգրիտ հարվածներ հասցնում։

8-րդ ռաունդում Էդգար Ղուկասյանը բազմաթիվ հարվածներ հասցրեց մրցակցին, թեև ինքն էլ հարվածներ ստացավ։

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նատալյա Ռագոզինան ՌԵՆ ՏՎ-ի եթերում շնորհավորել է Էդգարին։ Նա ասել է, որ գրազը հաղթել է, քանի որ համոզված էր` Ղուկասյանը հաղթելու էր։

Կիսվել