ՄամուլՏեսանյութ

«Ձենդ կտրի, նստի տեղդ». Քոչարյանի գործով դատին փաստաբանն ու դատախազը վիճեցին (Տեսանյութ)

«Ձենդ կտրի, նստի տեղդ». Քոչարյանի գործով դատին փաստաբանն ու դատախազը վիճեցին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկնարկեց մեղադրյալների փաստաբանների հայտարարարությամբ, վերջիններս բացարկ հայտնեցին դատախազ Կարեն Բիշարյանին՝ նշելով, որ նա կանխակալ վերաբերմունք ունի իրենց պաշտպանյալների նկատմամբ:

«Պարոն Բիշարյանը 2018-ի փետրվարի 23-ին քաղաքական պատվեր է կատարել կամ հիմա է կատարում: Երկու պարագայում էլ պարոն Բիշարյանը չի գործում օրենքների և դատախազության մասին օրենքով սահմանված կարգով և այդ հիմքով ենթակա է բացարկման», -ասաց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Այս հայտարարությունը զայրացրեց դատախազ Գևորգ Բաղդասարյանին, ինչի արդյունքում վեճ սկսվեց:

Տեսանյութը՝ ստորև

Կիսվել