Ինչպե՞ս պաշտպանվել շների հարձակումներից
Ինչպե՞ս պաշտպանվել շների հարձակումներից
Վերջին օրերին Կենդանաբանական այգում շների հարձակումներին զոհ գնացին այգու 3 կենգուրուները և 3 մուֆլոնները: Շների հարձակումներից բողոքում են նաև մայրաքաղաքի բնակիչները, ովքեր բազմիցս ահազանգում են, որ թափառող շները բավականին ագրեսիվ են:
Ինչպես պետք է պաշտպանվել շների հարձակումներից
Եթե շունը ցանկանում է հարձակվել, ապա նրան կարելի է կանգնեցնել տարբեր հրահանգներով՝ «Կանգնիր», «Տեղում» և այլն: Ժամանակ շահելու համար շան կողմը պետք է նետել որեւէ իր՝ շոր, պայուսակ կամ փաթեթ։ Ընդ որում՝ նետելիս ձեռք շատ վերեւ չպետք է բարձրացնելւ։ Մինչև շունը մոտենա և հոտոտի գցված իրը, կարող եք թաքնվել անվտանգ տեղում։
Կարող եք նաև պաշտպանվել փայտով կամ քարով։ Պետք է հիշել՝ ամենավտանգավորը ծնկները ծալած շունն է, քանի որ սա պատրաստվում է ցատկի։
Եվ որպեսզի պաշտպանեք կոկորդը, պետք է ձեր կզակը սեղմեղ կրծքավանդակին և պաշտպանվել ձեռքերով, ինչպես նաև հարկավոր է դիմել ուրիշների օգնությանը:
ԱԻՆ-ը նշում է՝ եթե, ամեն դեպքում, ագրեսիվ շունը չի հանգստանում, ապա կարելի է ձեռքը փաթաթել պիջակով, կամ վերարկուով և թույլ տալ, որ շունը կծի ձեզ: Դրանից հետո խորհուրդ է տրվում խփել շան դնչին կամ լեզվին:
Հիշեք՝ շան ամենացավոտ կետերն են քիթը, լեզուն և փորի հետևի մասը։
Ինչ անել, եթե այնուամենայնիվ շունը կծել է. Կծելուց անմիջապես հետո պետք է 5-10 րոպե վերքը լվանալ ջրով և օճառով, որպեսզի այն ամբողջովին մաքրվի շան թքից։ Այնուհետև վերքի շուրջը յոդ քսել և վիրակապել։ Ինչպես նաև անմիջապես դիմել բժշկի: