«Սոցապ նախարարը խոսում ա սեփական սեքսից, մշակույթինը՝ վերացնում ցենզուրան. Էլ ի՞նչ եք նեյնիմ-նեյնիմ անում». Գևորգ Պետրոսյան
«Սոցապ նախարարը խոսում ա սեփական սեքսից, մշակույթինը՝ վերացնում ցենզուրան. Էլ ի՞նչ եք նեյնիմ-նեյնիմ անում»,- այս մաին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«ՀՀ ԿԳՄՍՉՊՋՌՑՈՒՓՔ նախարարը հայտարարում է, թե մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու:
Խայտառակությունն էլ ո՞նց ա լինում:
Բա ո՞ր ոլորտում ա ցենզուրա լինելու՝ զբոսաշրջությա՞ն, բնապահպանությա՞ն, թե՞ գյուղատնտեսության:
Լավ, ես չեմ հասկանում. մենք ինչու՞ պետք է հանդուրժենք նման նախարարի գոյությունը:
Սա ի՞նչ ազգակործան մոտեցում է:
Սոցապ նախարարը խոսում ա սեփական սեքսից, մշակույթի նախարարն էլ վերացնում ա ցենզուրան:
Դե քաջություն ունեցեք, կանգնեք հայտարարեք, որ հայակործան ծրագիր ունեք և վերջ…
Էլ ի՞նչ եք նեյնիմ-նեյնիմ անում…»: