Մամուլ

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայից դուրս է եկել

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայից դուրս է եկել։

Hraparak.am-ը գրում է․ «Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայից դուրս է եկել, թեեւ դեռ կայուն չէ վիճակը»,- մեր թղթակցին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մոտ աննշան դրական դինամիկա է նկատվում, թեև վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Ինչպես տեղեկացանք թե՛ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, թե՛ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանից, գնդապետին քննիչները դեռ չեն հարցաքննել, քանի որ նա այն առողջական վիճակում չէ, որ ի վիճակի լինի մանրամասներ պատմել դեպքի վերաբերյալ։

Հիշեցնենք որ, փոխգնդապետ Արա Մխիթարյանը, ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Նախաքննության ընթացքում երկու անձ՝ մարզպետի օգնականն ու իր եղբայրը կալանավորվեցին, իսկ Վայոց ձորի մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար իրավապահները քննություն են իրականացնում։

Ինքը՝ մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Նաիրա Հարությունյանը մեզ ասաց, որ Տրդատ Սարգսյանը չունի կասկածյալի կարգավիճակ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով