«Մեր Սահմանադրության համաձայն՝ մարդն է բարձրագույն արժեք, ոչ թե շունը»․ Էդմոն Մարուքյան
«Մեր Սահմանադրության համաձայն՝ մարդն է բարձրագույն արժեք, ոչ թե շունը»․ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով, երեկ և այսօր Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցած ցավալի դեպքին, ինչի արդյուքում թափառական, սոված շները մուտք են գործել տարածք և հոշոտել 3 կենգուրու և 3 Մուֆլոն։
«Ոհմակը հարձակվել է այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում: Շներին բռնել չի հաջողվել:
Քաղաքապետարանն այս հարցում նույնպես լուրջ անելիք ունի: Այլապես շները մարդկանց վրա են հարձակվելու, իսկ մեր Սահմանադրության համաձայն մարդն է բարձրագույն արժեք և ոչ թե շունը»,- գրել է Մարուքյանը: