Ուսուցիչների աշխատավարձը կրկին կբարձրանա. Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնել․ Տեսանյութ
Ուսուցիչների աշխատավարձը կրկին կբարձրանա։ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է: Առաջին անգամ պետական մակարդակով սահմանվել է ուսուցչի նվազագույն աշխատավարձ՝ մեկ դրույքի համար առնվազն 108 000 դրամ:
«Ամենակարևոր փոփոխությունը դպրոցի ֆինանսավորման բանաձևում այն է, որ սահմանվում է ուսուցչի երաշխավորված նվազագույն աշխատավարձ՝ անկախ սովորողների թվից: Այս պահին ամրագրվել է 108 հազար դրամ սահմանաչափ՝ մեկ դրույքաչափի համար (ներառյալ հարկերը), սակայն բյուջետային հետագա հաշվարկների արդյունքում այդ թիվը կարող է բարձրանալ։
Նշեմ նաև, որ ուսուցչի նվազագույն աշխատավարձի սահմանումը չի նշանակում, թե որևէ ուսուցչի աշխատավարձ կնվազի: Այն դպրոցներում, որտեղ ուսուցիչները մինչ այժմ ստացել են ավելի բարձր աշխատավարձ, կշարունակեն վարձատրվել բարձր գործակիցներով»,- գրել է Արայիկ Հարությունյանը: