Մամուլ

Շմայսը լսեց Սերժ Սարգսյանի անունը և անջատեց հեռախոսը

Շմայսը լսեց Սերժ Սարգսյանի անունը և անջատեց հեռախոսը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանից փորձեցինք կարծիք հարցնել երեկ ՀՀ 2-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ, որ մոտենում է ՀՀ քաղաքացիների հետ «անկեղծ զրույց ունենալու ժամկետը»։

Մովսիսյանին հարցրինք, թե ինքը ի՞նչ է կարծում Սարգսյանի վերադարձի կապակցությամբ, և եթե նա վերադառնա, ինքը նախկինի պես կլինի՞ նրա կողքին, Մովսիսյանը լսեց հարցը ու անջատեց հեռախոսը, կրկին փորձեցինք, սակայն այլևս զանգերին չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Շմայսը նախկին իշխանությունների գլխավոր պաշտպաններից էր եւ անգամ Սեյրան Օհանյանին քննադատող լրագրողներին սպառնում էր ոչնչացնել։ Նրա յուրաքանչյուր շփումը լրագրողների համար ավարտվում էր սկանդալով ու հայհոյանքներով։

Նա լրագրողների ահուսարսափն էր։ Փաստորեն, այդ «համարձակությունն» ու նվիրվածությունը ՀՀԿ-ին պայմանավորված էր պատգամավորի մանդատով ու իշխանության մեջ գտնվելով։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել էջում