Մշակույթ

Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, ու չպիտի ենքան դառը լինի որ թքեն․ Հրանտ Մաթևոսյան

Մարդ չպիտի ենքան քաղցր լինի՝ որ կուլ տան, ու չպիտի էնքան դառը լինի որ թքեն։ Հրանտ Մաթևոսյան հայ արձակագիր։

Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։

Հրանտ Մաթևոսյանի սցենարներով նկարահանվել են Մենք ենք – մեր սարերը, Աշնան արև, Տերը, Այս կանաչ – կարմիր աշխարհը կինոնկարները։

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում Հրանտ Մաթևոսյանի լավագույն մտքերից մի քանիսը։

1. Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։

2․ Աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու։

3. Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, ու չպիտի ենքան դառը լինի որ թքեն:

4․ Պատմությունը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է՝ որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում – փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ։

5․ Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում: Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում: Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում։

6․ Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի։

7․ Ճշմարտությունը քոնն է, հաղթանակը՝ քոնը, ապագան՝ քոնը։ Ճշմարիտը դու ես հաղթողը՝ դու, ապագայի տերը՝ դու։

8․ Լավերը շուտ են մեռնում։ Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում։

9․ Երբ արվեստն արվեստի համար է՝ միայն այդ դեպքում է դառնում մարդու համար: Արվեստն արվեստի համար է արվում, երբ պատվեր չի կատարում, իդեալ է տալիս, հասարակությանը հարստացնում է, դառնում կատարելության զինանշան:

10․ Ասենք, յուրաքանչյուր մարդու մեջ Աստված կա, ու յուրաքանչյուրի Աստվածն ամենախոր հարգանքի է արժանի։ Կողքինիդ մեջ փնտրիր Աստծուն։

Կիսվել