Միջին մասնագիտական կրթությամբ շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բուհում՝ 2-րդ կուրսում
Միջին մասնագիտական կրթությամբ շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բուհում՝ 2-րդ կուրսում՝ առկա ուսուցմամբ:
Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանը և Հարություն Բաբայանը «Կրթության մասին» և «Նախանական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր նախագիծ են ներկայացրել:
Հնարավորություն կընձեռվի միջին մասնագիտական կրթությամբ արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին կրթությունը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` 2-րդ կուրսում` առկա ուսուցմամբ:
Պատգամավորների առաջարկած նախագծով նախատեսվում է առավել նպատակաուղղված և աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան անվճար ուսուցմամբ տեղեր հատկացվել, իսկ վճարովի ուսուցմամբ մատուցվող ծառայությունները հնարավորություն տալ ուսումնական հաստատություններին ձևավորել որոշակի բյուջե` այն կանոնադրական նպատակներով օգտագործելու համար:
Պարտադիր միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթության պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի խմբերի վրա:
Աղբյուր՝ iravaban.net