Մամուլ

Լևոն Քոչարյանը այցելել է Քոչարյանի աջակից, ձերբակալված Սարգիս Օհանջանյանի ընտանիքին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այցելել է Սարգիս Օհանջանյանի ընտանիքին: Այս մասին Աշոտ Ասլիկյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում և տեղադրել լուսանկարներ։

Լուսանկարներին կից գրել է․ «Սերը առ Հայ և Հայրենիք, Սերը դեպի արժեքներ և ընտանիք, մարդ մնալը այս ամենի մեջ նախապայման։ Վստահ եմ Արսենը կլինի Սարգիսի նման հզոր և անկոտրուն տղա»։

Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Լևոն Քոչարյանը նվերներ տարել Սարգիսի երեխային և խաղում է նրա հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը: Վերջիս ֆեյսբուքում ուղիղ եթերով Դանիբեկյանին հարցրել է, թե նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը։

Կիսվել նյութով