Մամուլ

Միջին մասնագիտական կրթությամբ շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բուհում՝ 2-րդ կուրսում

Միջին մասնագիտական կրթությամբ շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բուհում՝ 2-րդ կուրսում՝ առկա ուսուցմամբ:

Ազգային ժողովի  պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանը  և Հարություն Բաբայանը «Կրթության մասին» և «Նախանական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր նախագիծ են ներկայացրել:

Հնարավորություն կընձեռվի միջին մասնագիտական կրթությամբ արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին կրթությունը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` 2-րդ կուրսում` առկա ուսուցմամբ:

Պատգամավորների առաջարկած նախագծով նախատեսվում է առավել նպատակաուղղված  և  աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան անվճար ուսուցմամբ տեղեր հատկացվել, իսկ վճարովի ուսուցմամբ մատուցվող ծառայությունները հնարավորություն տալ ուսումնական հաստատություններին ձևավորել որոշակի բյուջե` այն կանոնադրական նպատակներով օգտագործելու համար:

Պարտադիր միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթության պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի խմբերի վրա:

Աղբյուր՝ iravaban.net

Կիսվել նյութով