Մամուլ

«Իմ քայլ»-ի պատգամավորին արգելում էին նիստերի դահլիճ մտնել, սանրվածքի պատճառով․ Տեսանյութ

Այսօր առավոտյան  խորհրդարանում անվտանգության աշխատակիցները «Իմ քայլ»-ի պատգամավորին արգելում էին նիստերի դահլիճ մտնել:

Պատգամավորական վկայականն էին պահանջում:Խոսքը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի մասին է, իսկ առաջացած խնդրի պատճառը նրա սանրվածքն էր:

«Կներեք, որ սանրվածքս փոխելու մասին ձեզ նախապես չեն ասել»,- կատակել է Ստեփանյանը, ցույց տվել պատգամավորական վկայականն ու, ի վերջո, դահլիճ մտել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել էջում