«Երկրի ներսում ու դրսում հազար պրոբլեմ ունեցող Պուտինը նման մի քրջոտ պրոբլեմ չի շալակի իր ուսերին». Ստյոպա Սաֆարյան
«Երկրի ներսում ու դրսում հազար պրոբլեմ ունեցող Պուտինը նման մի քրջոտ պրոբլեմ չի շալակի իր ուսերին»: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին ամիսներին բազմիցս փորձ արվեց արհեստականորեն հայկական մեդիա դաշտ ներմուծել մի կուտ, թե իբր Պուտինն այնպես է պաշտպանում Քոչարյանին, որ պատրաստ է հանուն նրա ԵԱՏՄ գագաթաժողովի վայր տեղափոխել, պահանջել է ապահովել իր տեսաակցությունն անազատության մեջ գտնվող մեղադրյալի հետ ու լիքը այլ հիմարություններ:
Ինչ-ինչ, Պուտինին երբեք հիմար չես անվանի… Իսկ եթե չես անվանի, նշանակում է՝ հաստատ չես կաող հավատալ ու իր երկրի ներսում ու դրսում հազար ու մի պրոբլեմ ունեցող Վ. Պուտինը հաստատապես նման մի քրջոտ պրոբլեմ չի շալակի իր ուսերին՝ Յանուկովիչի դառը դասից հետո: Ի վերջո, Թավշյա հեղափոխության հանդեպ Մոսկվայի աննախադեպ չեզոք դիրքավորումը հենց այնպես ու պատահական չէր ու մերձկրեմլյան փորձագետներն էլ բացահայտ խոսում էին դրա մասին:
Եթե այդ նույն տրամաբանությամբ հրաժարվել էին Սերժ Սարգսյանից, ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող մեկ այլ նախկինը հաստատ չէր կարող վայելել իրենց խաղադրույքը: Լավագույն դեպքում՝ նրա խաղաքարտը կարող է օգտագործվել որպես Հայաստանի ու Փաշինյանի դեմ լծակ: Ոչ ավելին: Սա իմ վերլուծությունն է եղել դեռևս անցած տարվա վաղ աշնանից…
Այս վերջին օրերին Հայաստան ժամանած տարբեր բարձրաստիճան ու կարևոր մարդկանց հետ հանդիպումներում հետաքրքիր էր լսել նույն բանը, երբ դու դրա մասին բացարձակ չէիր էլ խոսում, այլ իրենք էին վստահաբար պնդում… Այնպես որ՝ Աքելլա պրամախնուլսյա…»: