Մամուլ

«Միքայել Մինասյանը լավագույն թեկնածուն է, ով կարող է առաջնորդել ընդդիմությունը»․ Արթուր Դանիելյան

«Ես իմ ստատուսներից մեկում կանխատեսել եմ, որ Միքայել Մինասյանը լավագույն թեկնածուն է, ով կարող է առաջնորդել ընդդիմությունը, բայց էս պահին ես վստահ չեմ, որ այդ քաղաքական պրոցեսի կարիքը կա»:

Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, լրագրողներին ասաց «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը՝ կուսակցության հիմնադիր համագումարից հետո պատասխանելով նրանց հարցերին:

«Ինձ թվում է՝ ինչքան էլ վնասակար լինի Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը, քաղաքակրթական առումով, մշակութային առումով այն շատ օգտակար է գալիք հեղափոխոխությունը մոտիվացնելու համար և Հայաստանը այդ հեղափոխությունը առաջնորդելու համար, օգտակար է այն պրոցեսը, որը որ հիմա կառավարում է Նիկոլ Փաշինյանը, բայց եթե լինի ընդդիմություն, իմ համար Միքայել Մինասյանի թեկնածությունը ոչ թե ամենաընդունելին ա, ինքը ամենապատրաստվածն է այս պահին» ,-ասեց Արթուր Դանիելյանը։

Կիսվել