«Ադրբեջանցի վարորդը քնած է եղել, նա ընդունել է իր մեղքը». մանրամասներ Վրաստանում տեղի ունեցած վթարից
«Ադրբեջանցի վարորդը քնած է եղել, նա ընդունել է իր մեղքը». մանրամասներ Վրաստանում տեղի ունեցած վթարից: Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարվել է ադրբեջանցի վարորդի քնած լինելու պատճառով:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց GM Smile Tour–ի աշխատակիցը` նշելով, որ վթարված մեքենան պատկանել է իրենց ընկերությանը, այն 18 ուղեւոր է տեղափոխել Բաթումի:
«Մեր տնօրենը հիմա Վրաստանում է, նա հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել ադրբեջանցի վարորդի քնած լինելու պատճառով, նա ընդունել է իր մեղքը, այժմ ձերբակալված է: Մենք փորձում ենք կազմակերպել վիրավորների տեղափոխումը, մեր տնօրենը հանդիպել է վիրավորներին»,-ասաց նա:
GM Smile Tour–ի աշխատակիցը հայտնեց, որ դեպքի վայրում միմյանց են բախվել 4 մեքենաներ. «Մեզ հասած տեղեկությունններով մեր մեքենայի հանդիպակաց գոտի մեքենա է դուրս եկել, քնած վարորդով, մեր վարորդը փորձել է մեքենան փախցնել, սակայն հետեւի հատվածում հարված է ստացել եւ գլխիվայր շուռ է եկել»,- ասաց նա:
Նա բացառեց իրենց վարորդի հոգնածությունը, նշեց որ յուրաքանչյուր վարորդ 3 օր հանգստանալուց հետո է ուղեւորների տեղափոխում:
«Մեկ վարորդ է միկրոավտոբուսը վարում, նա հոգնած չի եղել, քնած չի եղել, նաեւ ուղեւորներն են փաստում, որ ամեն կերպ փորձել է ձայնային ու լուսային ազդանշաններով արթնացնել հանդիպակաց գոտի դուրս եկած վարորդին, սակայն չի ստացվել»,- հավելեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում