Ուրախ եմ, որ իմ լավ ընկերը կրկին Ստեփանակերտում է. Արայիկ Հարությունյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին
Ուրախ եմ, որ իմ լավ ընկերը կրկին Ստեփանակերտում է. Արայիկ Հարությունյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գործիչ Արայիկ Հարությունյանը։
«Ռուբեն Վարդանյանի հետ յուրաքանչյուր հանդիպումս, առանց չափազանցության, նոր որակի տնտեսություն կառուցելու մի յուրահատուկ քննարկման է վերածվում: Ուրախ եմ, որ իմ լավ ընկերը կրկին Ստեփանակերտում է, և իրար հետ մի բաժակ թեյի շուրջ զրուցելու կամ թեկուզ բռնցքամարտ դիտելու ժամանակ ունենք:
Իրականում խոսելու, քննարկելու շատ բան կա, նոր գաղափարներ ու մտահղացումներ ևս: Իսկ եթե հակիրճ, ապա հայկական աշխարհը փոխելու, այն ավելի ուժեղ և ինտելեկտուալ դարձնելու Ռուբենի երազանքի մի կարևոր մասը ծրագրերի տեսքով պետք է իրականացնենք Արցախում:
«Արցախյան մեծ հարսանիք»-ի ամենաանձնվեր քավորներից մեկի հետ մեծածավալ նախագծերի մասին քննարկումներիս վերաբերյալ կգրեմ ավելի ուշ»: