ՄամուլՏեսանյութ

Ոստիկաններն Իջևանում հերթական ապօրինի փայտանյութն ու փայտածուխն են հայտնաբերել. Տեսանյութ

Ոստիկաններն Իջևանում հերթական ապօրինի փայտանյութն ու փայտածուխն են հայտնաբերել։

Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Օգոստոսի 5-ին Տավուշի մարզի ոստիկանները հերթական դեպքը բացահայտեցին:

Ժամը 4-ն անց 30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Իջանի ռեստորաններից մեկի մոտ ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով «Վոլվո» մակնիշ բեռնատար կանգնեցրին:

Արտաքուստ ոչինչ չէր երևում: Բեռնախցիկը կնիքված էր: 29-ամյա վարորդը, որ Արարատի մարզի Դարակերտ գյուղից էր, առանց համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու` հայտնեց, որ մեքենայում 15 խ/մ կողահատ տախտակներ են բարձված: Բեռնատարը տեղափոխվեց ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հետագա միջոցառումներով պարզվեց` փայտանյութը պատկանում է Բերդավան գյուղի 39-ամյա մի բնակչի: Նա հրավիրվեց բաժին: Տախտակները Նոյեմբերյանում էր ձեռք բերել:

Բեռնատարի զննությամբ 16 խ/մ-ից ավելի հաճարենու և կաղնու կողահատ տախտակներից զատ իրավապահները հայտնաբերեցին նաև 245 պարկ փայտածուխ:

Կիսվել