«Աղբից անվերջ բողոքելու փոխարեն կարելի է սկսել սեփական խոհանոցից». Արփի Մախսուդյան
Աղբից անվերջ բողոքելու փոխարեն կարելի է սկսել սեփական խոհանոցից: Լրագրող Արփի Մախսուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ տեսակավորում ես աղբը, ապա այն պակասում է հիսուն տոկոսով։ Այսինքն՝ հիսուն տոկոսով պակասում է աղտոտված տարածքը, հիսուն տոկոսով աղբը դառնում է անվտանգ շրջակա միջավայրի համար։
Տեսակավորված աղբը վերածվում է փողի։ Ու դրա համար պետք է խոհանոցում ունենալ երեք աղբաման’ թղթի, պլաստիկ տարանների ու այսպես կոչված՝ սև աղբի։ Աղբից անվերջ բողոքելու փոխարեն կարելի է սկսել սեփական խոհանոցից։
Հա ու հիշել, որ դրանով ոչ մեկի լավություն չես անում, այլ պահպանում ես բնությունը, որ երեխադ աղբի մեջ չմեծանա»: