Մարզպետը, «Սևան» ազգային պարկի տնօրենը և Սևանի քաղաքապետը լողացին լճում՝ ցույց տալու, որ որևէ խնդիր չկա. տեսանյութ
Մարզպետը, «Սևան» ազգային պարկի տնօրենը և Սևանի քաղաքապետը լողացին լճում՝ ցույց տալու, որ որևէ խնդիր չկա։
Մի քանի տնտեսվարողների հետ Սևանի լճում լողալուց հետո լրագրողների հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ ջուրն անվտանգ է:
Նրա խոսքով՝ մի քանի անգամ ջրի փորձաքննություն է իրականացվել և վերջին արդյունքների համաձայն՝ ջրիմուռների ակտիվությունը նվազում է: Սանոսյանը նաև նշեց, որ այն հատվածներից, որտեղ ավելի շատ թվով մարդիկ են այցելում, պարբերաբար իրականացվում ու իրականացվելու են ջրի փորձաքննություններ:
Աղբյուր՝ tert.am