Մամուլ

Եթե մինչև չորեքշաբթի հարցին լուծում չտան, փողոց եմ փակելու. Սասուն Միքայելյան

Եթե մինչև չորեքշաբթի հարցին լուծում չտան, փողոց եմ փակելու։ Արդեն հայտնել ենք այն մասին, որ Սևանի տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին և բողոքի ակցիա են իրականացնում:

Քիչ առաջ ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Միքայելյանն առաջարկեց բացել փողոցը և սպասել մինչև չորեքշաբթի. «Եթե այդ օրը հայտարարություն չլինի, ես գալու եմ իրար հետ ճանապարհը փակենք»:

Միքայելյանը նաև պատրաստակամություն հայտնեց լողալ Սևանա լճում:

Կիսվել նյութով