Շոու-բիզնես

Ինչու Անահիտ Կիրակոսյանը լքեց «Women’s Club»-ը. պարզաբանում է դերասանուհին

Անահիտ Կիրակոսյանը, ով «Women’s Club»-ի ստեղծման առաջին օրվանից թիմի գլխավոր անդամներից մեկն է եղել, լքել է ակումբը: Թե ինչո՞ւ է նման որոշում կայացրել, պարզաբանում է դերասանուհին։

«Որոշմանս հիմնական պատճառն այն էր, որ էլ չէի կարողանում համատեղել գիշերային փորձերն ու զբաղվածությունս ընտանիքում: Իրականում ամեն հաղորդմանը հասնելը շատ ժամանակատար էր՝ պարի, հագուստի եւ բուն հաղորդման փորձեր… Էլ չէի կարողանում հասցնել»,-ասել է դերասանուհին:

Նրա խոսքով՝ միայն ամենաժամանակատար աշխատանքից է հրաժարվել.«Մի քանի տեղ եմ աշխատում եւ այդ ամենը համատեղելը հեշտ չէր: Կշարունակեմ աշխատանքս Կամերային երաժշտական թատրոնում, Շանթի առավոտյան ծրագրում»:

Անահիտ Կիրակոսյան

Անահիտը նշել է նաեւ, որ ընտանիքի անդամները դրական են արձագանքել իր որոշմանը.«Առհասարակ, նրանք ինձ հետ համակարծիք են եւ միշտ կողքիս»:

Դերասանուհուց հետաքրքրվեցինք նաեւ՝ ինչպես են ակումբի անդամներն ընդունել իր որոշումը.«Անկեղծ ասած՝ չգիտեմ: Երեւի պետք է նրանց հարցնեք: Հաջողություն եմ մաղթում թիմին»:

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել նյութով