Ազատ խոսքՄամուլ

Տոնոյանը բարձր պարգևատրման է արժանացրել, հակառակորդի կրակից զոհված զինծառայողի վրեժն առնող զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել, հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի, մահվան վրեժն առնող զինծառայողներին: Վերջիններս բարձր որակով են կատարել վերադասի հրամանը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Օգտատեր Սամվել Հայրապետյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այս պարգևատրմանը՝ գրել է․

«Հիշու՞մ եք, երբ Դ. Տոնոյանը ասեց, որ այսուհետ մենք էլ Պաշտպանական բանակ չենք՝ այլ հարձակվողական: Շատերը չէին հավատում, շատերը հեգնում էին:

Ադրբեջանական կողմը դեռ զոհերից մի հոգու մասին է հայտնել, դե դա իրենց գործելաոճն են, մինչ այսօր թաքցնում են 2016ի ապրիլյան պատերազմի զոհերի քանակը: Կամաց կամաց կհայտնեն, որ մեկը դժբախտ պատահարից ա մահացել, մյուսը հիվանդ էր, մյուսը ինքնասպան ա եղել, բայց մենք հո գիտենք, որ ՄԵՐ ՀԶՈՐ ՏՂԵՐՔ են մտել փռթել հելել:

Սա նոր սկիզբ է, սա նոր բանակ է, սա նոր իրականություն ա:

Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը դեռ շատ բացատրություններ ունի տալու անձամբ Ալիևին, թե ո՞նց ստացվեց, որ ՀՀի ուժեղ տղերքը վերադասի հրամանը կատարել են արագ, օպերատիվ, պրոֆեսիոնալ, ու ԱՌԱՆՑ ՈՐևԷ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ:

Փառք մեր Հայոց Բանակին:
Աստված պահապան մեր բոլոր զինվորներին, բոլորը մեր ախպերներն են, մեր տների լույսն են»։

Կիսվել