Արոնյանը հաղթել է Մամեդյարովին «Altibox Norway Chess» գերմրցաշարում
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Altibox Norway Chess» գերմրցաշարը: Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։
Մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովին և հաղթանակ տոնեց 31-րդ քայլում:
Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 4 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Առաջատարը 5 միավորով Մագնուս Կարլսենն է: