Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն հանդիպելու Վլադիմիր Պուտինին

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն հանդիպելու Վլադիմիր Պուտինին, այս մասին Bavnews.am-ին հայտնի դարձավ կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում են վարչապետի այլ հանդիպումներ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես կգա մամուլի ասուլիսով:   

Կիսվել