Վահե Գրիգորյանը բողոքարկելու է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշումը
Վահե Գրիգորյանը բողոքարկելու է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշումը․ – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը:
«Այս որոշումը վստահորդներիս անունից բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով:
Այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվելու նաեւ գլխավոր դատախազության կողմից»։