«Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս երբևիցե չօգտագործեք նախագահ բառը». Ալեն Սիմոնյան
«Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս երբևիցե չօգտագործեք նախագահ բառը». Ալեն Սիմոնյան»․- այսօր, Հաղթանակի օրը, լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր շուրջը միավորել ընդդիմությանը: Չեմ կարծում, որ դա կստացվի, որովհետև շատ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը և վարկանիշը:
Ձեզ, սիրելի լրագրողներ, բոլորիդ խորհուրդ եմ տալիս՝ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս՝ երբևիցե չօգտագործել նախագահ բառը, որովհետև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երբևիցե ընտրված նախագահներ չեն եղել, նրանք ուղղակի մարդիկ են, որոնք զբաղեցրել են այդ պաշտոնը»։
Անդրադառնալով օրերս Արցախում ՀՅԴ կազմակերպած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովին, որտեղ հավաքվածները, անհատները աջակցություն են հայտնել Ռ. Քոչարյանին, Ա. Սիմոնյանը նշել է.
«ՀՀ իշխանության աջակիցը ժողովուրդն է. թե ով որտեղ կհավաքվի, իրար ինչ կենաց կասեն, ինչ նամակ կգրեն, ով իր հին օրերը կհիշի, դա իրենց խնդիրն է: Ես ինձ ավելի լուրջ մրցակից պառլամենտական ընդդիմությանն եմ համարում, իսկ թե նախկին բեկորները, որոնք որ միավորվում են մի նպատակով, որպեսզի փրկեն այն ամենը և իրենց, որովհետև ժամանակին ոչ այնքան ճիշտ գործողություններով են հայտնի դարձել հայ ժողովրդին, ինձ չի հետաքրքրում:
Արցախի իշխանությունը պաշտոնապես, չեմ կարծում, որ աջակցություն է հայտնում նրանց, դրանք իշխանության մեջ եղած անհատներ են: Հայաստանի Հանրապետությունն ունի իր քրեական օրենսգիրքը: Դա Հայաստանի ներքին խնդիրն է, մնացածի պատասխանը, կարծում եմ, դատարանը միանշանակ կտա»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը: