Հռոմի պապը համբուրեց Հարավային Սուդանի նախագահի ոտքերը՝ խնդրելով դադարեցնել պատերազմը
Հռոմի պապը համբուրեց Հարավային Սուդանի նախագահի ոտքերը՝ խնդրելով դադարեցնել պատերազմը։ Նա այդ քայլին գնաց հանուն ազգային համերաշխության՝ Վատիկանի սուրբ Մարթայի տանը։
Դեռ 2013 թվականից երկրում տիրող արյունոտ հակամարտությունը դադարեցնելու համար։
«Խաղաղության պայմանագիր ստորագրած Ձեզ երեքին խնդրում եմ, որպես եղբայր` խաղաղություն պահպանեք: Ես խնդրում եմ ամբողջ սրտով, եկեք առաջ գնանք: Դեռ շատ խնդիրներ կլինեն, բայց մի՛ վախեցեք։
Առաջ գնացեք, լուծե՛ք խնդիրները։ Ձեր միջև պայքար կլինի, բայց ժողովրդի առաջ միասին եղեք։ Այդպես դուք հասարակ քաղաքացուց ազգի հայրեր կդառնաք», – ասել է Պապը։