Մամուլ

«Սամվել Ալեքսանյանի սրճարանը ինչո՞ւ չի քանդվում, կողմնապահություն եմ տեսնում»․ Անի Խաչատրյան

«Սամվել Ալեքսանյանի սրճարանը ինչո՞ւ չի քանդվում, կողմնապահություն եմ տեսնում»․ Անի Խաչատրյան

«Ես կողմ եմ, որ Օպերայի հարակից տարածքը դառնա պուրակ, բայց եթե քանդվում են, պետք է քանդվեն բոլոր սրճարանները, ես կողմնապահություն եմ տեսնում։ Սամվել Ալեքսանյանի սրճարանը ինչո՞ւ չի քանդվում։ Հարցս ուղղում եմ քաղաքապետին։

Սեզոնին մոտ սկսեցինք, այնինչ պետք է ժամանակ տայինք, թույլ տայինք գոնե այս տարի աշխատեին։ Մարդիկ բիզնես են դրել, ներդրում են արել, պետք է նաեւ առաջարկ լիներ այդ մարդկանց համար գոնե տեղափոխման համար։ Քաղաքապետարանից չեն հանդիպել սրճարանի տերերի հետ»։

Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

Կիսվել