Ավարտվում է տարվա 2-րդ ամիսը, բայց մենք ոչ մի լումա աշխատավարձ չենք ստացել. բաց նամակ Արսեն Թորոսյանին
«Հարգելի՛ պարոն նախարար, Ձեզ եմ դիմում «Ճառագայթային Բժշկության և Այրվածքների Գիտական Կենտրոն» ՓԲԸ-ի բուժանձնակազմի անունից.
Արդեն մոտենում է ավարտին 2019 թվականի երկրորդ ամիսը, բայց մենք դեռ ոչ մի լումա աշխատավարձ չենք ստացել: Տնօրինությունից մեզ պատասխանում են, որ առայժմ չկա պետական ֆինանսավորում, իսկ ՊԱԳ-ից պարզաբանեցին, որ մեր հիմնարկության հետ պայմանագիրը դեռ ստորագրված չէ և ստորագրելուց հետո նոր միայն մի քանի օրվա ընթացքում կլինի ֆինանսավորում:
Առանց մեղավորներ փնտրելու հայցում ենք Ձեր աջակցությունը խդրի հրատապ լուծման համար:
Հարգանքներով՝ «Ճառագայթային Բժշկության և Այրվածքների Գիտական Կենտրոն»-ի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ ՝ կ.գ.թ. Դավիթ Գրիգորյան»: