ԱշխարհՄամուլ

Առաջարկում եմ Երևանին՝ ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին

Հայկական թեմատիկան ռուսական մեդիատիրույթում շարունակվում է քննարկվել ողջ սրությամբ։ Այն բանից հետո, երբ ռուսական RT-ն հրապարակել էր հետաքննություն Երեւանում, այսպես ասած, հեղափոխականներ պատրաստելու սեմինարի մասին, ռուսական միջավայրում գործող հայկական տելեգրամ ալիքներից մեկը փորձել էր հակադարձել՝ հիշեցնելով, որ Հայաստանը Սիրիա զորախումբ է ուղարկել, ինչին ռեժիսոր Տիգրան Քյոսայանը արձագանքել է բավական հետաքրքրական գրառումով․

«Այստեղ անանուն մի ալիք վիրավորվել է, որ RT-ում չեն նկատել, որ Հայաստանը 83 մասնագետի է ուղարկել Սիրիա՝ որպես օգնություն ռուսական զորքերին։ Հայկական այդ անանուն ալիքը դա ներկայացնում է հայ-ռուսական բարեկամության ֆանտաստիկ օրինակ։

Ահա ուրեմն, եթե փորձենք գնահատել այն օժանդակությունը, որը Ռուսաստանը ցուցաբերել է Հայաստանին 90-ական թթ Ղարաբաղյան պատերազմի եւ բլոկադայի տարիներին, ռազմավարական այն աջակցությունը, որը Ռուսաստանը շարունակում էր ցուցաբերել ողջ 2000-ականն թթ մինչեւ հիմա, ապա Հայաստանը ոչ միայն մասնագետներ պետք է ուղարկեր Սիրիա, այլ նաեւ պետք է դառնար առաջին պետությունը, որը կճանաչեր Ղրիմի միացումը Ռուսաստանին օրինակ։

Ընդ որում, այնպիսի հստակ ձեւակերպումներով դա արձանագրի, որ Աստված մի արասցե, ոչ մեկի մտքով աշխարհում չանցնի կասկածել այդ ճանաչման անկեղծությանը։ Այ այդ ժամանակ է, որ նոր իշխանությունները կհստակեցնեին իրենց համար առաջնահերթությունները եւ նախորդ սարգսյանականներից շահեկանորեն կտարբերվեին, որոնք փորձում էին միանգամից 17 աթոռի վրա նստել»,- ասված է Քյոսայանի գրառման մեջ։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել