Աննա Հակոբյանը այցելել է տարեցների տուն ինտերնատ (Լուսանկար)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը այցելել է տարեցների ինտերնատ․
«Ես շատ կցանկանայի գնալ բոլոր ինտերնատները, օգնություն ցուցաբերել, բայց ցավոք դեռ չեմ հասցնում, իսկ նպատակը մեկն էր՝ մոտենում է Նոր տարին, և մենք կարծում ենք, որ պետք է ուշադրության կենտրոնում պահենք այստեղի բնակիչներին»։
Աննա Հակոբյանը դատարկաձեռն չէր եկել, նա ինտերնատի բնակիչներին տեղական արտադրանքի տաք հագուստ, գուլպաներ, զգեստներ էր բերել․
«Թեև մանրամասներ չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ բոլոր արտադրամասները մեզ համար զեղչեր են արել, նվիրել են։ Բայց մեզ համար սկզբունքային էր, որ հագուստները լինեն տեղական արտադրանքի»։
Լրագրողների այն հարցին, թե ինչպես կարելի է վերացնել տարեցները խոցելի խումբ երևույթը, Աննա Հակոբյանը պատճառաբանեց, որ չի տիրապետում նման ինֆորմացիայի․
«Մենք կարող ենք ամեն ինչ անել միայն հիմնադրամի շրջանակներում, այլ խողովակներ ես չունեմ»։
Վարչապետի տիկինը հավելեց, որ լավ կլինի, որ նման խնդիրները մնան իշխանություններին։
Ի պատասխան Աննա Հակոբյանի նման քայլին, տուն ինտերնատի բնակիչ Լառա տատիկը իր ձեռքի մատանին հանեց և նվիրեց վարչապետի տիկնոջը։
Լիանա Մարտիրոսյան