ԺամանցՇոու-բիզնես

«Իմ սերը մաքրության, պլատոնական զգացումների և կրքի միավորումն է». Իննա Խոջամիրյանի անկեղծ զրույցն ու տարբերվող ֆոտոշարքը

«Իմ սերը մաքրության, պլատոնական զգացումների և կրքի միավորումն է». Իննա Խոջամիրյանի անկեղծ զրույցն ու տարբերվող ֆոտոշարքը

Կենսուրախ, կատակասեր, միաժամանակ քչախոս, երբ հերթն իր զգացմունքային դաշտին է հասնում։ Այսպիսին է դերասանուհի Իննա Խոջամիրյանն առօրյայում։ Tert.am Life-ի զրույցում, սակայն, քչախոս մնալ նրան չի հաջողվել:

Մանկություն

Իննան ծնվել է Լոռու մարզի Տաշիր քաղաքում: Երբ հարցնում ես լոռեցիներին բնորոշ միամտություն ունի՞, անմիջապես կատակում է. «Հազար ենք ասել` լոռեցիները միամիտ չեն, պարզամիտ ու բացսիրտ են, ազիզ»։

inna xojamiryan 1

Իննայի մանկությունը, սակայն, ամբողջությամբ Տաշիրում չի անցել, ընտանիքի հետ նա մի քանի անգամ տեղափոխվել է. ծնվել է Տաշիրում, 4-րդ դասարանում տեղափոխվել Ստեփանավան, մի քանի ամիս` Երևանում է դպրոց գնացել, այնուհետև ծնողների աշխատանքի բերումով կրկին վերադարձել Տաշիր։

«Մանկությունս անցել է ամենուր։) Ինձ թվում է` ասածս արդեն ապացույց է նրա, ինչ գունեղ ու բազմազան մանկություն եմ ունեցել Հանրապետության 3 քաղաքում միաժամանակ»,– իրեն բնորոշ կենսուրախությամբ ասաց Իննան։

inna xojamiryan 6

Նոր միջավայրն ու հաճախակի տեղափոխություններն իրենց բացասական ազդեցությունն են երեխայի հոգեբանության վրա։ Իննան չի ժխտում, դա նաև սթրեսային էր, սակայն նկատում է, որ երբեք փխրուն բալիկ չի եղել։

«Ինչ պատահում է կյանքում, բացառապես հաղթահարելու ու առաջ գնալու համար է, եթե չկարողացար, քո փոխարեն ուրիշը կանի։ Գոյության պայքարը միայն կենդանիներին չի վերաբերվում, թեկուզև այս դեպքում փոխաբերական իմաստ ունի,– ասաց նա, իսկ դիտարկմանը, որ 23 տարեկանում դա գիտակցելը բնական է, փոքր տարիքում ամեն բան այլ է, արձագանքեց,–  Փոքր տարիքում նույնն էի մտածում՝ այլ կոնտեքստում։

Ինձ ուր «գցում» էին, յոլա էի գնում։ Այն վայրերում, որտեղ դժվար էի ադապտանում, հաճախ բացահայտ էքստրովերտություն էի ցուցաբերում՝ տարատեսակ «ջրիկություններ» էի անում մթնոլորտը հավասարակշիռ ու ստաբիլ պահելու համար։ Ինչ խոսք, այդ սովորությունը մասամբ որպես պաշտպանական մեխանիզմ ամրապնդվել է մեջս։

Տեղափոխություններիս ժամանակային ինտերվալը բավականին կարճ էր. չէի հասցնում ադապտանալ, նորից տեղափոխվում էինք։ Երևանի դպրոցի դասարանից ոչ ոքի, ցավոք, չեմ հիշում, սակայն մյուս 2 դպրոցների աշակերտական և ուսուցչական անձնակազմն ինձ միշտ հոգեհարազատ կմնան»։

inna xojamiryan 5

Ուսանողական կյանքն ու Երևանում հաստատվելը

Դպրոցն ավարտելուց հետո Իննան ընդունվեց համալսարան ու ընտանիքի հետ կրկին տեղափոխվեց Երևան, այս անգամ` վերջնական` հստակ ծրագրերով ու երկարատև մնալու նպատակով։

Մարզից Երևան եկած աղջիկը միանգամից չի հարմարվել նոր իրականությանը, բայց միջավայր փոխելն իր համար նոր երևույթ չէր, ուստի գտել էր նոր միջավայրում իրեն գտնելու տարբերակը։

inna xojamiryan 3

«Երևի թե նոր միջավայրի հետ բախումն ինձ մոտ արդեն լղոզել էր սահմանները, դպրոցական տարիներին պարբերաբար բախվում էի նոր մարդկանց հետ։

Համալսարանում առաջին 2 տարիներին պասիվ էի։ Երբ նոր միջավայրում եմ հայտնվում, կամ չափազանց ինտրովերտ եմ, կամ չափից դուրս էքստրովերտ, մինչև նորմայի գալն ու ադապտանալը։

Մի անգամ դասախոսներիցս մեկը (որն իմ կարծիքով էապես համակրանք չուներ իմ հանդեպ) ամբողջ լսարանի առաջ շատ կտրուկ որոշեց ինձ ասել, որ ներկայացնեմ 10 րոպե առաջ  հանձնարարված անգլալեզու մասնագիտական նյութը։

Ուժեղ վիրավորվել էի, ինձ ուղղված խոսքերի մեջ հեգնանք ու թերահավատություն կար։ Հիշում եմ, որ ոտքի կանգնեցի պարզ, արագ, հստակ խոսեցի նյութից, նստեցի ու այդ օրվանից մերվեցի կուրսիս հետ։ Տարիներ անց կուրսընկերուհիներիցս մեկն ասաց՝ զարմացած լսեցի ու հասկացա, որ թաքնված խելացի, լավ սովորող ունենք, խաբար չենք»,– հիշեց Իննան։

Գեղեցիկ ֆոտոշարքն ու զրույցի շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։


Կիսվել