Մամուլ

Հայկական սփյուռքն այլևս չի կարող հեռակա դիտորդ լինել. Սերժ Թանկյանը՝ ընտրությունների մասին

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում անդրադարձել է Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին՝ նշելով, որ սա Հայաստանի պատմության ընթացքում կարևորագույն իրադարձություն է և հաղթանակ։

«Ի՞նչ կարող եմ ասել։ Հայաստանի բնակչությունը կատարել է իր ընտրությունը, որն այնքան բարձր ու պարզ է լսվել,  որ նախկին ղեկավարող կուսակցությունները (ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն) չեն կարողացել հաղթահարել նույնիսկ 5 տոկոսի շեմը՝ Ազգային ժողով մտնելու համար։

Սա վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին մանդատ կտա ավարտին հասցնել հետագա բարեփոխումները և հետևել ծրագրերին՝ երկրում տնտեսական զարգացում ապահովելու համար։

Մարդիկ, որոնք նախկինում պաշտպանված են եղել պետության կողմից, որոնք ներգրավված են եղել հսկայական կոռուպցիայի, անարդարության մեջ, որը տարիներ շարունակ դրսևորվել է Հայաստանի քաղաքացիների դեմ, կկանգնեն արդարադատության առաջ կամ կվճարեն պարտքերը։

Հայկական սփյուռքն այլևս չի կարող հեռակա դիտորդ լինել և սպասել՝ տեսնելու համար  ինչ տեղի կունենա։ Արդեն տեղի է ունեցել։ Ժամանակն է մասնակցել մեր հայրենիքի բարգավաճմանը։

Սա Հայաստանի պատմության ընթացքում կարևորագույն իրադարձություն է և հաղթանակ, որը պետք է բարձր գնահատենք»:

Կիսվել