Մամուլ

«Ուղիղ եթերով խախտում էի նկատել, զգուշացրի հանձնաժողովի նախագահին»․Լիլիթ Մակունց

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նույնպես մասնակցեց խորհրդարանական արտահերթ ընտրություններին․

«Ես քվեարկեցի հանուն ժողովրդավարության, օրենքի գերակայության և հզոր պետության»։

Ըստ նրա՝ այս ընտրությունները նախադեպային էին և կարևոր․

«Սա նախադեպային էր, քանի որ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեցան քվեարկելու առանց կաշկանդվածության և ճնշման։ Իհարկե որոշակի ահազանգեր արդեն եղել են, բայց դրանք արձանագրվել են ՀՀ Ոստիկանության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և կանխվել»։

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ ուղիղ եթերներով տեսել էր, որ քվեախուց մտնում են մի քանի հոգի միանգամից, ինչը օրենքի խախտում է։ Նա պատմեց, որ այդ հարցով դիմել է հանձնաժողովի նախագահին, որն էլ զգուշացրել էր, որ այդ  քաղաքացիները նախապես գրանցվում են։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել