Մամուլ

Վերջապես ես որոշեցի, ի պատիվ թավշյա հեղափոխության, փոխել նաև իմ իմիջը․ Նաիրա Զոհրաբյան

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի իմիջի փոփոխությունը շատ քննարկվեց ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսական, նույնիսկ՝ արաբական մամուլում․ եգիպտական թերթ էր գրել: Տիկնոջ նոր իմիջը համարեցին նախընտրական հնարք, սակայն Նաիրա Զոհրաբյանին վիրավորում են նման եզրահանգումները, քանի որ, իր կարծիքով, ինքն այնպիսի քաղաքական գործիչ է եւ ունի այնպիսի կենսագրություն, որ քվե ակնկալելու է միայն կատարած աշխատանքով։ Իսկ ինչո՞ւ հիմա, ո՞ւմ խորհրդով է փոխել իմիջը։

«Ընդամենը սանրվածքի փոփոխություն էր, եւ ուրախ եմ, որ դրական արձագանք գտավ եւ դուր եկավ շատ-շատերին»։ Զոհրաբյանը չի թաքցնում, որ սանրվածքի հարցում միշտ եղել է պահպանողական ու ընկրկել է միայն ոճաբան ընկերոջ՝ Վահագն Խաչոյանի համառ առաջարկների առաջ․ «Նա անընդհատ հորդորում էր ինձ փոխել սանրվածքս ու բացել ճակատս։ Եվ վերջապես ես որոշեցի, ի պատիվ թավշյա հեղափոխության, փոխել նաեւ իմ իմիջը եւ իսկապես շատ ուրախ եմ, որ նոր իմիջս բավականին դրական արձագանք գտավ»։ Իսկ պլաստիկ վիրահատություն, այլ միջամտություններ եղե՞լ են։ «Բացարձակապես չկան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել