Շոու-բիզնես

«Շա՜տ երկար նայում եմ արևաձագին և մտածում մարդկանց մասին, ովքեր այն այլևս չեն տեսնելու»․ Անի Քոչար

Գերմանիայում բնակություն հաստատած լրագրող, մոդել Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել,  որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Մենք չենք ծնվել մեռնելու համար, ծնվել ենք ապրելու համար, արարելու և նվիրելու համար, բարին գործելու և հետք թողնելու համար:

Ani Qochar

Կյանքն այսօր և այստեղ է, վաղը գուցե և չլինի, այնպես, որ ոչինչ մի թող վաղվան: Տարօրինակորեն ողջ կյանքս մտածել եմ, որ ժամանակն ինձ չի բավականացնում, որ գուցե չհասցնեմ, որ գուցե չհասնեմ, այդիսկ պատճառով կյանքս մի մեծ մարաթոն է եղել. միշտ վազք, միշտ պայքար, միշտ գերզբաղված: Ապրելու ժամանակ անգամ չկար, իսկ այժմ… այժմ անշտապ եմ, դանդաղ, վայելող…

Երկար, շա՜տ երկար նայում եմ արևաձագին և մտածում մարդկանց մասին, ովքեր այն այլևս երբեք չեն տեսնելու, ովքեր լքեցին մեզ ժամանակից շուտ, ովքեր պայքարում են հանուն այս կյանքի․ նրանք այնքան շատ են։ Ինձ բազմաթիվ մարդիկ են գրում, ովքեր հիվանդ են, շատերը թևաթափ եղած, կյանքի մայրամուտի սպասումով․․․ իսկ ես ուզում եմ գրկել նրանց և ասել` ապրի՛ր, ապրի՛ր մինչև վերջ, որքան տրված է․․․

ani qochar

Հ. Գ. գեղեցիկ, թե տգեղ, հաջողակ, թե անհաջողակ, հարուստ, թե աղքատ․․․ ոչ մեկս ապահովագրված չենք:

Այնքան հարցեր է ինձ ուղղվում 21-րդ դարի չարիք քաղցկեղի վերաբերյալ, առաջիկայում ուժ և վճռականություն կգտնեմ և ուղիղ եթերում կպատասխանեմ բոլորիդ հարցերին»:

Կիսվել էջում