Մամուլ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արտակ Բեգլարյանը

Արցախի հանրապետության խորհրդարանը 29 կողմ ձայնով Արցախի Մարդու իրավունքների պաշտպան է ընտրել Արտակ Բեգլարյանին:

Նախկինում պաշտոնը զբաղեցնում էր Ռուբեն Մելիքյանը։ Նա, սեփական դիմումի համաձայն, ազատվել էր ՄԻՊ-ի պաշտոնից:

Հիշեցնենք, որ 2018 թ. փետրվարի 1-ին ուժի մեջ մտած «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքով ՄԻՊ աշխատակազմը բաժանվել է կառուցվածքային երկու միավորի՝ դեպարտամենտի ու քարտուղարության:

Կիսվել