Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը
Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Դեռ 1996 թ. Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր ստանալով՝ Բոստոնից վերադառնում է Հայսատան և զբաղեցնում Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Սակայն 1997 թվականին հրաժարվում է իր պաշտոնից և ետ վերադառնում Բոստոն։
Այսօր նա կրկին վերադարձավ այդ պատվավոր պաշտոնին՝ ստանձնելով Երևանի ապագայի պատմությունը կերտող, կարևորագուն դերերից մեկը։ Մինչ այս, Երևանի գլխավոր ճարտարապետն էր Տիգրան Բարսեղյանը:
Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետն է: Նա նաև Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում գտնվող Կոմիտաս վարդապետի թանգարանի ճարտարապետն է։