Մամուլ

Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հայտարարեցին, որ հացադուլ են սկսելու այնքան ժամանակ, մինչև․․․

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն այսօր դատարանում հայտարարեց, որ հացադուլ է սկսելու ու կշարունակի այնքան ժամանակ, մինչև իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը չփոխվի:

Նա նաև դիմեց դատախազներին՝ պահանջելով, որ իրենց այսուհետև «ամբաստանյալով» չդիմեն: Պավել Մանուկյանը չբացառեց, որ հաջորդ դատական նիստին դատարան չի գալու ու հրաժարվեց իր պաշտպանից՝պատճառաբանելով, որ իր փաստաբան Շահբազյանը խարդախ է. «Իմ ընկերն է եղել նախկինում, բայց 30 տարվա ընկերները խարդախ դուրս եկան, լինում է, չէ՞»:

Հացադուլ սկսելու մասին հայտարարեց նաև Արմեն Բիլյանը նույն պահանջով՝ իր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխելու մասին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել