Մամուլ

«Քանի ուշ չէ, ուժ գտեք ձեր մեջ, հեռու կանգնեք սադրիչների կամակատարը լինելուց»․ Բակուր Կարապետյան

«Քանի ուշ չէ, ուժ գտեք ձեր մեջ, հեռու կանգնեք սադրիչների կամակատարը լինելուց»․ Բակուր Կարապետյան

Արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը գրել է.

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Բաբլոյանին.

Համոզիչ լինելու համար կարո՞ղ եք մի քանի նախադասություն ինքնուրույն, առանց ուրիշի գրածը մեծ ճիգերով ընթերցելու արտահայտել: Ձեր հեռուստատեսային ելույթ-ընթերցանությունն ամենևին համոզիչ չէր նաև բովանդակային իմաստով: Այն ամբողջովին ուղղված էր նոր Հայաստանի կերտման դեմ:

Պարոն բժիշկ, ընդունեք, որ ՀՀԿ-ն, ձեր ողջ թիմը այլևս անցյալ է, ու ետ ճանապարհ չկա, քանի որ տեղի է ունեցել հանրության մտածելակերպի փոփոխություն: Ինչքան էլ փորձեք փրկել Քոչարյան-սարգսյանական թալանչիական, կոռուպցիոն համակարգը, բարոյա-հոգևոր անկումը, ոչինչ չի ստացվելու:

Հայաստանի ժողովուրդն անդառնալիորեն ներքին հեղափոխություն է ապրում: Մ´ի փորձեք խանգարել այդ վերափոխությունների ընթացքին: Հայ ժողովուրդը դա ձեզ ու ձեր համախոհներին չի ների: Քանի ուշ չէ, ուժ գտեք ձեր մեջ, հեռու կանգնեք սադրիչների կամակատարը լինելուց»:

Կիսվել