Ոչ պատասխանատվությունից եմ վախենում, ոչ էլ դժվարություններից, սթափ գիտակցում եմ բեռի ծանրությունը․ Հայկ Մարության
Դերասան Հայկ Մարությանը, ում թեկնածությունն է շրջանառվում Երևանի քաղաքապետի պաշտոնում, ֆեյսբուքյան էջում գրել է․
«1. Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այս տեսանյութը պատրաստել են: Այս տարիներն աչքիս դեմը եկան: Եվ Փառք Աստծո, որ այսօր ունենք այն ինչի համար երկար պայքարել ենք:
2․Կապված քաղաքապետարանի հետ: Հարգելի և սիրելի ժողովուրդ ջաաան` քաղաքապետ չեն նշանակում, նրան ընտրում է ժողովուրդը `այսուհետ արդեն ազատ և անկախ ընտրությունների միջոցով: Ում ուզում է ընտրում է, ում չի ուզում`չի ընտրում։
3․«Դերասանի» և «ամեն մեկը իրա գործով թող զբաղվի»-ի մասին: Այո ես էլ եմ դեմ, եթե մարդ ամբողջ կյանք զբաղվի դերասանությամբ և միանգամից ծավալի կառավարման կամ քաղաքական գործունեություն: Տեղեկացնում եմ այն մարդկանց, ովքեր տեղյակ չեն: Արդեն 6 տարի է ինչ դերասանական գործը զբաղեցնում է իմ կյանքի 20%, իսկ մնացած 80% ժամանակը ես կառավարել եմ մեր ընկերությունն ու պրոդյուսերական կենտրոնը և զբաղվել եմ հասարակական-քաղաքական գործունեությամբ:
Հ.Գ. Հարգելի հայրենակիցներ հավատացնում եմ Ձեզ: Ես ոչ պատասխանատվությունից եմ վախենում , ոչ էլ դժվարություններից միաժամանակ սթափ գիտակցում եմ բեռի ծանրությունը: Միասին մենք կարող ենք սարեր շուռ տալ: Այ ստեղ մի հատ պաչ»։