«Մենք աղքատ կյանքով ենք ապրել, ափսոսում եմ, որ ծնողներս չտեսան այն, ինչին հասել եմ». Սարգիս Գրիգորյանն անկեղծանում է
Tert.am Life-ը գրում է․ «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում այս անգամ ներկայացնում ենք դերասան Սարգիս Գրիգորյանին:
Սարգսին շատերն ընկալում են հանգիստ ու հանդարտ տեսակով, բայց ինքն իր ամենամեծ թերությունը համարում է բռնկվուն լինելը: Հնարավորության դեպքում դերասանը կցանկանար դրանից ազատվել: Նա անկեղծացավ, որ կյանքում հասցրել է խորը հիասթափություն ունենալ:
-Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։
-Չափազանց պատասխանատու լինելը:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։
-Պայթունավտանգ լինելն ու արագ բռնկվելը:
-Իսկ ինչի՞ց եք շատ վախենում, անհաղթահարելի համարո՞ւմ եք այդ վախը։
-Առողջությունը կորցնելը, որովհետև եթե կորցնես, չես կարողանա հետ բերել, մնացած ամեն բան կարելի է հաղթահարել:
-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։
-Ինչ ուզում եմ, դրանով արդեն օժտված եմ:
-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։
-Կուզեի կարողանալ այնպես անել, որ ժողովուրդը լավ ապրեր, բոլոր վատ ու տհաճ երևույթները վերանային: Հիմա կախարդական փայտիկը նորաձև է: ԱԺ-ում էլ են խոսում այդ մասին: Կուզեի այդպիսի մի փայտիկ ունենալ:
-Ի՞նչն է ամենից շատ բարկացնում Ձեզ հասարակության, մարդկանց մեջ։
-Երբ միջամտում են այն հարցերին, որտեղ պետք չէ, զբաղվում են ուրիշի գործով ու բոլորն իրենց գիտնականի տեղ են դնում: Ինձ նյարդայնացնում է, որ մարդիկ իրենց տեղերում չեն. ամեն մարդ վարչապետ է, սալիկապատող և այսպես շարունակ: Պետք է յուրաքանչյուրն իր գործով զբաղվի:
-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։
-Երբ մենակ եմ լինում, աշխատում եմ ոչ մի բանի մասին չմտածել և քնում եմ: Քանի որ այդպես շատ քիչ է լինում, մենակ մնալու ժամանակն օգտագործում եմ ռեստարտ լինելու համար, իսկ, ընդհանրապես, անըդնհատ մտածում եմ` և՛ աշխատանքի ընթացքում, և՛ մեքենա վարելիս:
-Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։
-Թափթփվածությունը, ստախոսությունը, դիլետանտիզմը:
–Իսկ ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:
–Երեխաներս: Նրանց հետ շփումն ամենալավ դեղամիջոցն է ինձ համար:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ