ԱշխարհՏեսանյութ

Տղան տարիներ շարունակ գումար էր հավաքել, որպեսզի ծնողների համար աներ անակնկալ․ Տեսանյութ

Լեխուան Ջեյմսը համարվում է բավականին հայտնի բլոգեր YouTube-ում, տարբերվելով իր սրամիտ հումորներ պարունակող տեսանյութերով։ Սակայն մինչև նրա հայտնի դառնալը, քչերը գիտեին նրան։

Միայն շնորհիվ իր ծնողների է նա կարողացել իսկական աստղ դառնալ YouTube-ում։ Նրա ծնողները ամուսնացած են արդեն 33 տարի և տղայի խոսքերով նա պարտական է իր ծնոնղներին շատ հարցերում։

Երբ երեխաները մեծանում էին ընտանիքում, նրանց մայրը և հայրը ամեն ինչ զոհաբերել են, որպեսզի երեխաները ոչնչի կարիք չունենան։ Մեծանալով և ինքուրույն դառնալով` ԼեԽուանը որոշեց շնորհակալություն հայտնել ծնողներից, իրենց այդ տարիների չարչարանքի համար և պատրաստեց նրանց համար անակնկալ։

Մինչև տղայի հայտնի դառնալը, նրա ծնողները ստիպված էին շատ-շատ աշխատել։ Պուերտո Ռիկոյից նրանց ընտանիքը տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ ծնողները ստիպված էին ամեն օր տանջվել, իրենց երեխաների բարեկեցիկ կյանքի համար։

Ցերեկը տղայի մայրը աշխատում էր հավաքարար Disney World-ի այգում, իսկ երեկոյան դեղատանը։ Նրա հայրը աշխատում էր հյուրանոցներից մեկի վերանորոգման և սպասարկման ոլորտում, իսկ երեկոյան արագ սննդի կետ՝ Burger King-ում։ Այո, նրանք ստիպված էին աշխատել ողջ օրը։ Չնայած նրան, որ ԼեԽուանը երբեք չէր ասում այդ մասին, միևնույն է նա շատ շնորհակալ էր իր մորն ու հորը ամեն ինչի համար, ինչ նրանք արել էին։

Նրանք իրենց շատ բաներից էին զրկել, հանուն իրենց երեխաների։ Հիմա, տարիներ անց ԼեԽուանը իր համար հաջողակ կարիերա կառուցեց և ամեն ինչ փոխվեց։ Նա կարողացավ իր մանկության երազանքը իրականություն դարձնել։ Դեռ երեխա ժամանակ նա երազում էր ծնողների համար մեծ և գեղեցիկ տուն գնել։

Որոշ ժամանակ անց, նա կարողացավ հասնել այդ ամենին։ Կապելով ծնողների աչքերը, տղան բերեց մորը և հորը իրենց նոր տուն։ Տեսանյութում երևում է, որ անակնկալը ստացվել է և ծնողները ուղղակի ապշել էին։ Նրանք չէին հասկանում ինչ է կատարվում։

Սկզբից նրանք մտածում էին, որ տղան նոր տուն է գնել իր համար, սակայն հետո նոր հասկացան, որ այդ տունը իրենցն է։ Սա անհավանական հուզիչ պահ եր, որը այս ընտանիքը երբեք չի մոռանա։ ԼեԽուանը նույնպես չկարողացավ զսպել արցունքները։ Ուղղակի բրավո։

Կիսվել