Մամուլ

Մելքումյանը կոպիտ ձևով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Mamul.am-ը գրում է․ ԱԺ հայտարարությունների ժամին քիչ առաջ կոշտ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:

«Տեղեկացա, որ Աժ-ում շրջանառվում է մի տարօրինակ ու ժամանակավրեպ օրինագիծ՝ բարեգործության մասին անվանմամբ ու հիասթափվեցի: Պարոն վարչապետ, եթե մի ոլորտի մասին կարգավորում եք ուզում տալ ու բարեգործության հիմնական 90-95 տոկոսը կատարվում է Ծառուկյանի կողմից, խորհրդակցե՞լ եք նրա հետ:

Ուսանողներ, սպորտսմեններ, գյուղոլորտ… ով դիմում է Ծառուկյանին, մշտապես կանգնած է կողքին ու մեծ բեռ է վերցրել իր վրա: Հիմա Դուք իր հետ քննարկե՞լ եք դա: Եթե մի կարգավորում բերում եք, քննարկեք այն անձնավորության հետ, ով իրականացնում է»,- ասաց նա՝ ընդգծելով.

«Պահանջում ենք համարժեք գործընկերական հարաբերությունների որակ, այլապես մեր պատկերացրած Հայաստանը կարող է տարբերվել Ձեր պատկերացրածից»:

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել