Հայրը և խորթ մայրը սպանել են 30-ամյա երիտասարդ կնոջը և թաղել
Աղդամում 4 տարի առաջ անհետ կորած մի աղջիկ, ենթադրաբար, սպանվել է հոր կողմից և թաղվել բակում։
«Trend»-ը հաղորդում է, որ Աղդամի շրջանի Իմամգուլուբեյլի բնակավայրի 24-ամյա բնակչուհի Նարգիզ Նաջաֆովան 2020 թվականի մարտին լքել է իր տունը և այլևս չի վերադարձել։
Նարգիզ Նաջաֆովայի հայրը՝ Նաջաֆով Շիկար Սուլեյման օղլուն, մեղադրվում է 4 տարի առաջ իր 24-ամյա դստերը սպանելու և նրան բակում թաղելու մեջ։ Սպանության պատճառը՝ երիտասարդ կնոջ վարած կենցաղի հանդեպ ուենցած պահանջներն են եղել։
Կնոջ հայրն ու խորթ մայրը նախապես պայմանավորվելով, հարձակվել են երեսնամյա երիտասարդ կնոջ վրա, սպանել նրան, անդամահատել դիակն ու հետո թաղել՝ հետքերը քողարկելու համար։
Իրավապահ մարմինները ներկայումս ստուգում են տարածքը։ Նարգիզ Նաջաֆովայի մարմինը դեռևս չի հայտնաբերվել։


