Շոու-բիզնես

Ալլա Պուգաչովան դժվարությամբ է տեղաշարժվել ամուսնու համերգին

77-ամյա ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան նոյեմբերի 15-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ներկա է եղել ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի համերգին։

Սակայն հանրության ուշադրությունը գրավել են ոչ միայն նրա ներկայությունը, այլև տարածված տեսանյութերը, որոնցում երևում է, որ երգչուհին դժվարությամբ է տեղաշարժվում՝ հենվելով օգնականի ձեռքին։ Այս մասին հայտնում է Super պարբերականը։

Նշվում է, որ Պուգաչովայի տեղաշարժման դժվարությունները կապված են ավելի վաղ ստացած լուրջ վնասվածքի հետ։ Երգչուհին հուլիսին ինքն էր պատմել, որ անհաջող ընկնելու հետևանքով կոտրել է ոտքն ու վնասել կոնքազդրային հոդը, ինչի պատճառով շուրջ չորս ամիս գրեթե չի կարողացել տեղաշարժվել։

Նա խոստովանել էր, որ վերականգնման ընթացքում ծանր օրեր է ունեցել և նույնիսկ չի հավատացել, որ կրկին կկարողանա ոտքի կանգնել։

Վնասվածքից հետո երգչուհին սկսել էր վերականգնվել, սակայն հուլիսին Լայմա Վայկուլեի փառատոնին ներկայացել էր ձեռնափայտով՝ նշելով, որ քայլելիս դեռ ցավեր ունի։

Միևնույն ժամանակ, Պուգաչովայի ներկայացուցիչ Ելենա Չուպրակովան հայտնել էր, որ երգչուհու ինքնազգացողությունը լավ է, իսկ ձեռնափայտն անհրաժեշտ է հիմնականում ավելի վստահ և հարմար տեղաշարժվելու համար։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում