ՍպորտՏեսանյութ

Արթուր Ալեքսանյանի գաղտնի հարսանիքից կադրեր են հրապարակվել

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ տեղի է ունեցել օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունը։

Մարզիկի հարսանիքն անցկացվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում՝ մտերիմների, հարազատների և ընկերների նեղ շրջանակում։

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Լիմասոլի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Հարսանեկան արարողությանը ներկա են եղել նաև մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայ անվանի ըմբիշներ Արման Անդրեասյանը, Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը և Հայկ Մելիքյանը։

Նշենք, որ Արթուր Ալեքսանյանի ընտրյալը նույնպես ծնունդով Գյումրիից է։

Հարսանիքի մասին նախապես մանրամասներ գրեթե չէին հրապարակվել, իսկ այժմ համացանցում տարածվել են տոնական արարողությունից առաջին կադրերը, որոնք հնարավորություն են տալիս տեսնելու չեմպիոնի կյանքի կարևոր օրվա որոշ դրվագներ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում