Շոու-բիզնեսՏեսանյութ

«Ազիզյանների» Մարին խոսել է հղիության մասին. նա տեսանյութ է հրապարակել

Վերջին ամիսներին համացանցում ակտիվորեն քննարկվում էր «Ազիզյաններ»-ից հայտնի Մարիի անձնական կյանքը։

Մարին սկանդալային հրապարակմամբ էր հանդես եկել՝ պատմելով իր անձնական կյանքի և ամուսնության ընթացքում ենթարկված բռնությունների մասին։

Այսօր Մարիի կյանքը կտրուկ փոխվել է․ նա ակտիվ գործունեություն է ծավալում Instagram հարթակում, նկարահանվում տարբեր գովազդներում և պարբերաբար կիսվում իր առօրյայով։

Դերասանուհին հերթական անգամ Instagram-ի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել, որի ընթացքում հետևորդներից մեկը հետաքրքրվել է՝ արդյոք նա հղի է։

Մարին հարցին հումորային պատասխան է տվել՝ գրելով․ «Միշտ հղի եմ, արևս»։

Բացի այդ, դերասանուհին հրապարակել է նաև զվարճալի տեսանյութ, որտեղ երևում է կլորիկ փորիկով։ Հոլովակը ևս ուշադրություն է գրավել՝ հաշվի առնելով հետևորդների հետաքրքրությունը նրա անձնական կյանքի նկատմամբ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում